Երգչուհի Ալլա Պուգաչովային նկատել են Կիպրոսում իր 11-ամյա որդու՝ Հարրիի հետ։ Այդ մասին հայտնում է kp.ru-ն և հրապարակում հայտնի ընտանիքի թարմ լուսանկարները։
Լուսանկարում երգչուհին քայլում է փողոցով՝ հագնված կարճ սպիտակ շորտեր, սպիտակ տունիկա և սև գլխարկ, իսկ նրա կողքին սաղավարտով Հարրին է, ով հավանաբար սկուտեր է վարում։
Պարբերականն ընդգծում է, որ Պուգաչովայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ) այժմ ընտանիքի հետ չէ, քանի որ վերջերս կապ է հաստատել ԱՄՆ-ի երկրպագուների հետ։ Նա դժգոհել է Ֆլորիդայի քամոտ եղանակից, ինչպես նաև պատմել է Ամերիկայի իր առաջիկա շրջագայության մասին։ Ըստ kp.ru-ի, արտերկրում նրա ելույթի տոմսերի արժեքը տատանվում է 8-ից 20 հազար ռուբլու սահմաններում:
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ Ռուսաստանից Իսրայել էր մեկնել։ Նաև աստղային զույգին հաճախ են նկատել Լատվիայում և Կիպրոսում, որտեղ նրանք անշարժ գույք ունեն։ Սեպտեմբերի սկզբին Գալկինը խոստովանեց, որ իր ճշգրիտ վայրը դժվար է բացահայտել, քանի որ հաճախ է թռչում աշխարհով մեկ՝ այցելելով ԱՄՆ, Լատվիա, Իսրայել և Կիպրոս։
Աղբյուր` Panorama.am