Հայազգի աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերը (իսկական անունը՝ Շերիլին Սարգսյան) մեկ ամսով դարձել է ԱՄՆ-ում Spotify սթրիմինգային ծառայության համաշխարհային EQUAL ծրագրի դեսպան։ Այս մասին երգչուհին հայտնել է իր Instagram-ում։
Spotify սթրիմինգային ծառայության EQUAL ծրագիրը կոչված է խթանելու կանանց հավասարությունը համաշխարհային երաժշտական արդյունաբերությունում: Նախագիծը բաղկացած է EQUAL երաժշտական ընտրանիներից և կից հաղորդումներից, որոնք հեռարձակվում են 187 երկրներում:
Շերը կազմել է իր սեփական երգացանկը, որտեղ ներառված են Թինա Թերների, Էննի Լենոքսի, Ուիթնի Հյուսթոնի, Ադելի, Էմի Ուայնհաուսի և այլ երգչուհիների կատարումները։
Աղբյուր` Panorama.am