Անջելինա Ջոլիի և ռեփեր Akala-ի սիրավեպի մասին խոսակցությունները գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ «Ուղղակի ընկերներ»-ն այժմ չեն բաժանվում նույնիսկ գիշերը:
«Մարիա»-ի 49-ամյա աստղը գաղտագողի թողել է 40-ամյա երաժշտին հյուրանոցի իր սենյակ, հայտնում են աղբյուրները US Sun-ին։ «Զույգը չորեքշաբթի և հինգշաբթի գիշերները միասին է անցկացրել հյուրանոցում և չի հեռացել»,- պատմել է ինսայդերը՝ բացատրելով, որ Akala-ն միացել է դերասանուհուն նրա ժամանելուց երկու ժամ անց։ Հրատարակության զրուցակիցը հավելել է, որ Անջելինան և Akala- օգտագործում են առանձին մեքենաներ և գաղտնի մուտքեր՝ իրենց հարաբերությունները գաղտնի պահելու համար։
Անջելինան և Akala-ն դեռևս որևէ մեկնաբանություն չեն տվել իրենց հարաբերությունների մասին։ Իրավիճակին սրություն է հաղորդում նաև այն, որ եթե Անջելինա Ջոլին ամուսնալուծված է, ապա ռեփերն ընկերուհի ունի։ Նա նույնպես չի մեկնաբանում իրավիճակը։