Պիկեն Շակիրային մեղադրել է իրենց բաժանման մասին ամբողջ ճշմարտությունը չներկայացնելու համար

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին աստղ Ժերար Պիկեն նախկին կնոջը՝ երգչուհի Շակիրային, մեղադրել է իրենց բաժանման մասին ամբողջ ճշմարտությունը չներկայացնելու համար, գրում է Daily Mail-ը:

47-ամյա Շակիրան 11 տարվա համատեղ կյանքից և 2 երեխա ունենալուց հետո Պիկեից բաժանվելու մասին հայտարարել էր 2022 թվականի հունիսին: Նա պնդել էր, որ Պիկեն իրեն դավաճանել է:

Այժմ 37-ամյա Պիկեն իր սիրելիի՝ 25-ամյա Կլարա Չիա Մարտիի հետ է ապրում և պնդում է, որ շատ երջանիկ է:

«Ի վերջո, ճշմարտությունը կամ այն, ինչ տեղի է ունենում, չի ասվում այնպես, ինչպես եղել է։ Ես չեմ կարող դա վերահսկել: Ամենալավն այն է, որ ի վերջո ես շրջապատված եմ իմ սիրելիներով, ընտանիքով, ընկերներով, այն մարդկանցով, ովքեր իսկապես ճանաչում են ինձ։ Նրանք գիտեն, թե ինչպիսին եմ»,-ասել է Պիկեն:

Մարզիկը՝ ներկայիս ընկերուհու հետ

Պիկեն՝ Շակիրայի և որդիների հետ