Ջասթին Բիբերին համոզել է բեմ դուրս գալ իր կինը՝ Հեյլին, որպեսզի երկրպագուները տեսնեն, որ նա լավ է՝ իր առողջական վիճակի վատթարացման և Շոն Քոմբսի՝ Փի Դիդդիի ձերբակալության մասին լուրերի ֆոնին:
«Այն, ինչ մարդիկ ասում են Ջասթինի մասին, Հեյլիի համար ավելի կարևոր է, քան Ջասթինի համար: Նրանք, ովքեր աշխատել են արտիստի հետ, կարծում են, որ կատարումն ավելի շատ վնաս է հասցրել, քան օգուտ»,- պարզաբանել է աղբյուրը Daily Mail-ին։
Ըստ ինսայդերի՝ Բիբերը խառնված տեսք ուներ և ոչ մի նոտա չի համընկել։ «Ջասթինը նույնիսկ չփորձեց երգել, ինչն էլ ավելի շփոթեցրեց բոլորին, ինչու է նա առհասարակ այնտեղ հայտնվել»,- կիսվել է աղբյուրը։ Ինչպես պարզվել է, Հեյլին փորձում է մի փոքր օգնել ամուսնուն, քանի որ ցանկանում է, որ նա նորից զբաղվի իր կարիերայով և սկսի իրականացնել իր հավակնությունները։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը երգիչը ելույթ է ունեցել ռեփեր Դոն Տոլիվերի համերգին։ Նրանք միասին կատարել են Private Landing երգը։ Համապատասխան տեսանյութն իր անձնական բլոգում հրապարակել է մոդել Լորի Հարվին։