Հայտնի են դարձել նոր «Վրիժառուների» վրա տարվող աշխատանքների մանրամասները

Հայտնի է դարձել նոր «Վրիժառուների» թողարկման ամսաթիվը. այս մասին հայտնում է Collider-ը։

Ռեժիսորներ Էնթոնին և Ջոզեֆ Ռուսսոն երկրպագուներին գոհացրել են «Վրիժառուների» հիման վրա նկարահանված մեկ այլ ֆիլմի թողարկման մասին տեղեկությունով։ Ինչպես պարզվում է, մենք պետք է սպասենք ավելի քան մեկ տարի, քանի որ նկարահանումները կսկսվեն 2025 թվականի գարնանը։

Ի դեպ, արդեն հայտնի է, որ «Վրիժառուները» ֆիլմի հինգերորդ մասի դերասանական կազմին կմիանա Բենեդիկտ Քամբերբեթչը՝ Բժիշկ Սթրեյնջի կերպարով։