Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը

Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան 85-ամյա Իոսիֆ Տկաչին ու նրա կնոջը` Լյուդմիլա Տկաչին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է Իսլամ Խադիևը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Իոսիֆ Տկաչը երկար տարիներ եղել է Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Նրա կինը՝ Լյուդմիլան, երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ և 2015 թվականին, Ալիևի հրամանով նրան շնորհվել է «Վաստակավոր ուսուցիչ» պատվավոր կոչումը։