Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ Լյուբով Ակսյոնովայի և Միլոշ Բիկովիչի մասնակցությամբ «Կոմա» ֆանտաստիկ մարտաֆիլմի պատճառով կորցրել է 300 միլիոն ռուբլի։ Այս մասին ռեժիսորը հայտնել է Ռոման Կոստոմարովի փոդքաստում, որը հրապարակվել է Rutube-ում։
Անդրեասյանը հանդես է եկել որպես նախագծի պրոդյուսեր։ Ֆիլմն ամբողջ աշխարհում թողարկվել է 2019 թվականի նոյեմբերին։ «Կոմա»-ն ռուսական կինովարձույթում հայտնվել է մի փոքր ուշ, երբ ամբողջ աշխարհում կինոթատրոնները փակվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Ռեժիսորը վնասներ է կրել ֆիլմի հետ կապված, քանի որ համավարակի ֆոնին նրա բոլոր արևմտյան պայմանագրերը չեղարկվել են, իսկ ֆիլմի ներռուսաստանյան ցուցադրումը դադարեցվել է։
«Ֆիլմը մեզ արժեցել է 300 միլիոն ռուբլի։ 300 միլիոն պարտք է գոյացել, և այն չվերադարձնելու տարբերակներ չկան։ Որովհետև, նույնիսկ օրենքի տեսակետից, այս ամենը պայմանագրերով է, ամեն ինչ պաշտոնական է»,- պարզաբանել է ռեժիսորը:
Սարիկ Անդրեասյանի խոսքով՝ ինքը չի հուսահատվել ու սկսել է ելքեր փնտրել ստեղծված ծանր իրավիճակից և ինչ-որ պահի ճիշտ որոշման է հանգել: Սակայն ռեժիսորը չի մանրամասնել, թե այդ պահին ինչ որոշում է կայացրել։