Ջենիֆեր Լոուրենսը երկրորդ հղիության մասին հայտարարելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ 34-ամյա դերասանուհին Հոլիվուդում ներկա է գտնվել Zurwaski v Texas վավերագրական ֆիլմի պրեմիերային։
Կարմիր գորգի համար Ջենիֆերը, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է, ընտրել է Dior-ի սպիտակ զգեստ՝ կոճակներով, ասիմետրիկ ուսերով և բարակ սև գոտիով։ Hunger Games-ի աստղը ամբողջացրել է իր տեսքը սև ցածրակրունկ կոշիկներով։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոուրենսը և նրա ամուսինը՝ արվեստաբան և արվեստի գործակալ Կուկ Մարոնին, սկսել են հանդիպել 2018 թվականին՝ դերասանուհու՝ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկուց բաժանվելուց անմիջապես հետո։ 2019 թվականի աշնանը սիրահարները շքեղ հարսանիք կազմակերպեցին, իսկ երեք տարի անց ծնվեց նրանց առաջնեկը՝ Սայը։