Երգչուհի Քարդի Բին շտապ չեղարկել է իր ելույթը ONE Musicfest-ում։ Աստղը սկսել է առողջական խնդիրներ ունենալ, ինչի պատճառով հայտնվել է հիվանդանոցում։
Այս մասին իր էջում երկրպագուներին հայտնել է Քարդի Բին։ «Վերջին մի քանի օրերին հիվանդանոցում էի և բուժվում էի շտապ բուժօգնությունից հետո: Շնորհակալություն ըմբռնման համար: Ես շուտով կվերադառնամ և կլինեմ ավելի լավը և ուժեղ: Մի անհանգստացեք: Սիրով»,- սոցցանցում գրել է 32-ամյա Քարդին։
Հիշեցնենք, որ աստղը վերջերս երրորդ անգամ մայրացավ։ Բացի այդ, արտիստը դեռ պայքարում է պլաստիկ վիրահատության հետեւանքների դեմ։ Երգչուհին մեծացրել է հետույքը՝ էժան ու անորակ դեղամիջոցների միջոցով։ Նա դիմել է կասկածելի մասնագետների, քանի որ միջոցներ չի ունեցել բարձրորակ իմպլանտների համար։