Նիկոլ Քիդմանը դադար է վերցրել էրոտիկ թրիլլերի նկարահանումներից. պատճառը կզարմացնի

Նույնիսկ Նիկոլ Քիդմանն աշխատանքային ծանր օրեր է ապրում։ Դերասանուհին խոստովանել է, որ ընդմիջում է խնդրել «Baby» ֆիլմի նկարահանումներից։

Դադարի պատճառը տրիվիալ չէ. դերասանուհին խոստովանել է, որ չափից դուրս հուզված է և շատ հոգնած ինտիմ մտերմությամբ տեսարաններից։ Դժվար չէ պատկերացնել, քանի որ դերասանուհու էկրանային ամուսինը Անտոնիո Բանդերասն էր, իսկ նրա սիրելին՝ Հարիս Դիկինսոնը։ «Կար մեծ ըմբռնում և վստահություն, հետո հիասթափություն: Եղան պահեր, երբ մենք նկարահանվում էինք, և ես մտածում էի. «Օ, ոչ, ես այլևս չեմ ուզում օրգազմ ապրել», – անկեղծորեն ասել է աստղը The Sun-ին տված հարցազրույցում:

Քիդմանը նշել է, որ էրոտիկ թրիլլերի վրա աշխատելիս նա գրեթե էմոցիոնալ այրվել է։ Բայց ֆիլմն արդեն սկսել է մրցանակներ հավաքել։ Վենետիկի կինոփառատոնում Նիկոլ Քիդմանը ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը։ Ֆիլմը էկրան կբարձրանա տարեվերջին։