Քայլի Ջենները երեխաների դաստիարակության հարցում չի հետևում Քիմ Քարդաշյանի օրինակին. ի տարբերություն իր քրոջ, նա ձգտում է պահպանել նրանց ամբողջական գաղտնիությունը:
27-ամյա մոդելը վեցամյա դստեր՝ Սթորմիի և երկամյա որդու՝ Էյրի երջանիկ մայրն է։ Բայց դուք չեք գտնի նրանց օգտահաշիվները սոցիալական ցանցերում, քանի որ դրանք ամբողջությամբ արգելված են Քայլիի երեխաների համար: «Երբ ես կիսվում եմ իմ երեխաների մասին տեղեկություններով, ես ուզում եմ, որ դա լինի ինձանից կամ նրանց հորից: Քանի դեռ նրանք չեն հեռացել տանից»,- ասել է Քայլին Elle-ին տված հարցազրույցում։
Աղջիկը խոստովանել է, որ ինքն է սկսել ավելի քիչ հաճախել իր էջերը։ Քայլիի խոսքով՝ իր կյանքում ավելի կարևոր բաներ կան: Եվ նա ամբողջովին թաքցնում է իր սիրավեպը Թիմոթե Շալամեի հետ հետաքրքրասեր աչքերից։