Դիանա Լեփեջյանին Թուրքիայում շնորհվել է գլխավոր՝ Տիեզերքի Ֆոտոմոդել մրցանակը: Այս մասին տեղեկանում ենք Դիանա Լեփեջյանի ինստագրամյան էջից:
«Իմ առաջին հաղթանակը. մասնակցեցի գեղեցկության միջազգային մրցույթի Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին գտնվող պատմական Կուշադասիում, և ստացա գլխավոր՝ տիեզերքի ֆոտոմոդել տիտղոսը։
Հիմա ավելի քան վստահ եմ, որ երազանքները իրականություն են դառնում։
Ես՝ լինելով Հայ և ունենալով մասնագիտություն, որը թույլ է տալիս ներկայացնել Հայաստանը համաշխարհային բեմում, ցանկանում եմ ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը, ինչքան էլ փոքրիկ տեղ է զբաղեցնում երկրագնդի վրա, կա և շարունակելու է գնալ առաջ…»,- գրել է նա: