«Այն ցավը, որը ապրեցի՝ բառերով նկարագրելու չի». Յանա Դանիելյան

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանն Ինստագրամում տպարանից հրապարակում է արել:

«Տպարանում … Դեռ երեկ էր, երբ ինձ համար շատ մեծ կորստի արցունքներից խեղդվելով քնեցի։ Իսկ այսօր առավոտյան շուտ կանչեցին նոր ծնունդ ընդունելու։ Շատ տարօրինակ ու անկանխատեսելի բան է կյանքը, ինչքան էլ պլանավորես՝ չես կարող իմանալ, որ վայրկյանին ինչ տեղի կունենա։

Էն ցավը, որը երեկ ապրեցի՝ բառերով նկարագրելու չի։ Կան բացեր, որոնք հավերժ մնալու են բաց, բայց նույնիսկ իմ ամենամեծ ցանկության դեպքում՝ ցավոք թե բարեբախտաբար, կանգ առնելու կամ թուլանալու իրավունք չունեմ։
Շարժվում ենք առաջ։ Բան չմնաց:
Շուտով…»,- գրել է Յանա Դանիելյանն ու տպարանից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել: