Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ու հագուստի դիզայներ Վիկտորյա Բեքհեմը, Մայամիում ավելի քան 70 մլն եվրո արժողությամբ առանձնատուն են գնել, որի էքսկլյուզիվ լուսանկարները հրապարակել է Daily Mail պարբերականը:
Պարբերականը նկատում է, որ անշարժ գույքը, գնին համապատասխան, առաջարկում է լյուքս դասի հարմարություններ՝ լողավազան, մարզասրահ, տնային կինոթատրոն, սպա, մերսման սրահներ, 9 ննջասենյակ, 13 լոգասենյակ, 10 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, նավամատույց՝ զբոսանավերի համար: