Սարիկ Անդրեասյանը մտադիր է ռուսական Ուոլթ Դիսնեյ դառնալ

Ռուսական կինոյի ամենահաջողակ ռեժիսորներից մեկը` Սարիկ Անդրեասյանը, հայտարարել է, որ մտադիր է ռուսական Ուոլթ Դիսնեյ դառնալ։

«Հիմա Սալթան թագավորի մասին հեքիաթ եմ նկարահանում։ Դրա մեջ հսկայական աշխատանք և գումարներ են ներդրվում պարզապես այն պատճառով, որ գիտեմ` Հոլիվուդ չկա: Ես մոտիվացիա ունեմ և՛ թանկ, և՛ որակով անելու,, քանի որ կարող եմ իմ տեղը զբաղեցնել, կոպիտ ասած, Դիսնեյ դառնալ։ Դա համաշխարհային որակ կլինի», – ասել է ռեժիսորը «Սփեշլ» շոուին տված հարցազրույցում։

Անդրեասյանի խոսքով` նման մոտեցման դեպքում մի հագուստը չորս ամիս է կարվում, մյուսը` վեց։ Նա հսկայական աշխատանք է համարում դա։

«Բայց ինչ–որ մեկն այդպես չի անի։ Պարզապես տեղական թատրոնում կարտոֆիլով պարկեր կվարձակալի և հագուստի տեղ «կծախի»։ Նման բան էլ կա։ Պարբերաբար տեսնում եմ այդպիսի բաներ»,– նշել է Սարիկը։

Ռեժիսորի կարծիքով` այժմ որակյալ, վառ բովանդակությամբ ներկայանալու ճիշտ ժամանակն է, քանի որ ռուսական կինոշուկայում արևմտյան մրցակիցների բացակայությունը ավելի շատ հանդիսատես գրավելու ու ավելի մեծ շահույթ ստանալու հնարավորություն է տալիս հայրենական ֆիլմերին։

Նշենք, որ Դիսնեյը կինոյի պատմության մեջ առաջին ձայնային երաժշտական ​​մուլտֆիլմերի ստեղծողն է։ Ռեժիսորը նկարահանել է 111 ֆիլմ ու ևս 576–ի պրոդյուսերն է եղել։ Նա եղբոր հետ հիմնադրել է «The Walt Disney Company» մուլտիմեդիոն կայսրությունը` ժամանցային բիզնեսի պատմության մեջ խոշորագույններից մեկը: