Քայլի Ջեններին կասկածում են պլաստիկ վիրահատության մեջ

2024 թվականի CFDA մրցանակաբաշխության ժամանակ արված Քայլի Ջեների նոր լուսանկարները բուռն քննարկումների տեղիք են տվել սոցիալական ցանցերում: Օգտատերերը ուշադրություն են հրավիրել մոդելի փոփոխված արտաքինի վրա։

Շատերին շփոթեցրել են հայտնիի կարճ հոնքերը, երկար ալիքաձև վարսերի բացակայությունը և ձգված այտոսկրերը: Նրանց կարծիքով՝ Քայլին որոշել է պլաստիկ վիրահատության դիմել այն բանից հետո, երբ անցյալ տարի նրան «ծեր» են անվանել։

Հիշեցնենք, որ այս մեկնաբանությունը հայտնվել էր «Keeping Up with the Kardashians» շոուի մի դրվագում։ «Ի՞նչ է արել Քայլի Ջեններն իր դեմքի հետ: Ես հենց նոր կարդացի, որ նա ընդամենը 26 տարեկան է, բայց այստեղ նա չափազանց ծեր է թվում»։

Ինքը՝ մոդելը, պնդում է, որ պլաստիկ վիրաբույժների օգնությանը չի դիմել։ Միևնույն ժամանակ Ջենները կիսվել է, որ ընկճվում է, երբ հեյթերները նրան հավելյալ տարիներ են ավելացնում, հայտնում է Daily Mail-ը։