«Ուենսդեյ»-ի աստղ Ջեննա Օրտեգան պատմել է՝ ինչպես է հայտնի դարձել 7 տարեկանում

LOS ANGELES, CALIFORNIA - JANUARY 15: Jenna Ortega attends the 75th Primetime Emmy Awards at Peacock Theater on January 15, 2024 in Los Angeles, California. (Photo by Neilson Barnard/Getty Images)

Ջեննա Օրտեգան կիսվել է սոցիալական ցանցերում իր մայրիկի հրապարակած հուզիչ տեսանյութով, որը սկիզբ է դրել նրա դերասանական կարիերային:

Դերասանուհին հիշել է, թե ինչպես է ամեն ինչ սկսվել 2010 թվականին՝ շնորհիվ ֆեյսբուքյան գրառման, երբ նա ընդամենը յոթ տարեկան էր։ Ուենսդեյի 22-ամյա աստղը տեսանյութը ցուցադրել է MSNBC-ով հեռարձակվող NBC News-ի նոր վավերագրական սերիալի վերջին դրվագում:

«Մայրիկս նկարահանել է այս տեսանյութը և տեղադրել Facebook-ում իր ընկերների համար, և նրանք իսկապես հավանել են այն», – նշել է նա: Հոլիվուդյան աստղը նաև հավելել է. «Ինչ-որ կերպ այն հայտնվեց քասթինգ-գործակալի մոտ, իսկ մնացածը պատմություն է»:

«Ինչպես շատ Z սերնդի ներկայացուցիչներ, կարելի է ասել, որ իմ կարիերան սկսվել է առցանց», – ավելացրել է Ջեննան: Տեսահոլովակում նա դեռ երեխա է եղել, և այն նկարահանել է մայրը։ «Բարև, իմ անունը Ջեննա Օրտեգա է, և ես յոթ տարեկան եմ: Հիմա ես ձեզ ցույց կտամ իմ դրամատիկ մենախոսությունը»,- ասում է նա: