Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաները շարունակում են երջանիկ ապրել՝ առանց համաշխարհային ճանաչման։ Կարծես նրանց ծնողների համբավը բավական է։
Ամբողջ աշխարհը գիտի աստղային զույգի ժառանգների անունները, տարիքը և որոշ մանրամասներ, սակայն նրանց մասին լուրերն ամենից հաճախ հնչում են աստղային ծնողների կյանքի համատեքստում։ Անջելինա Ջոլիի խոսքով՝ սա գիտակցված ընտրություն է։ Նրա և Փիթի երեխաներից ոչ մեկը չի պատրաստվում նկարահանվել ֆիլմերում։ «Ես կարծում եմ, որ նրանք բոլորն էլ ամաչկոտ, շատ մասնավոր մարդիկ են: Նրանք ցանկանում են, որ իրենց անձնական կյանքը լինի մասնավոր»,- ասել է Ջոլին E News-ին։
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ծանոթացել են «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանման հրապարակում 2004 թ.: Տասը տարի անց նրանք ամուսնացան, իսկ երկու տարի անց բաժանվեցին։ 2016 թվականին Անջելինա Ջոլին մեղադրել է իր նախկին ամուսնուն երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։ Բրեդը, իբր, ձեռքը բարձրացրել է իրենց որդու՝ Մեդոքսի վրա, երբ նրանք Ֆրանսիայից տուն էին թռչում մասնավոր ինքնաթիռով: