44-ամյա մոդել Ժիզել Բունդխենը պատրաստվում է բազմազավակ մայր դառնալ։ Աստղը շուտով երրորդ երեխան կունենա։
Երջանիկ հայրը Ժիզելի 35-ամյա սիրելի Խոակիմ Վալենտեն է։ Սա նրա առաջին ժառանգն է, People-ին հայտնել է աստղին մոտ կանգնած աղբյուրը։ «Ժիզելն ու Հոակիմը ուրախ են իրենց կյանքի այս նոր էջով և անհամբեր սպասում են խաղաղ և սիրառատ միջավայր ստեղծելու ամբողջ ընտանիքի համար», – ասում է աղբյուրը:
Բունդխենը հանդիպում է ջիու-ջիցուի մարզչի հետ 2023 թվականի հունիսից։ Թոմ Բրեդիի հետ ամուսնությունից մոդելն ունի որդի՝ Բենջամին Ռեյնը (14 տարեկան) և դուստրը՝ Վիվիեն Լեյքը (11 տարեկան)։