Ցավալի իրողություն է, բայց կանանց նկատմամբ առավել անհանդուրժող են հենց կանայք. Անի Քոչար

Լրագրող, գրող, մոդել Անի Քոչարը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել և խոսել կանանց ու նրանց անհանդուրժող վերաբերմունքի մասին:

«Ցավալի իրողություն է, բայց կանանց նկատմամբ, որպես կանոն, առավել անհանդուրժող են հենց կանայք: Ամեն կին իր կյանքի փորձությունները հաղթահարելիս ամենաշատը քարկոծվում է հենց այլ կանանցից: Երբեմն ապրումակցումը, քաջալերումն ու օգնության ձեռք մեկնելը իսպառ բացակայում է, այնինչ երբեմն մի բարի խոսքն ու ջերմ ժպիտը, սատարումն ու օրհասական պահին օգնության ձեռքմեկնումը կարող է կյանքեր փրկել (տվյալ պարագայում թե՛ մոր և թե՛ երեխաների):
Կանայքս միմյանց նկատմամբ առավել հանդուրժող և կարեկից պետք է լինենք:

Հ.Գ. հաճախ շատ կանայք զոհ են գնում քարկոծմանը, քննադատությանը, բամբասանքին ու չարախոսությանը: Կանայք, ովքեր չգիտեն իրականությունը, չգիտեն քո պատմությունն ու քո կյանքի դրաման, քո կոշիկներով գեթ մեկ քայլ արած չկան ու չեն եղել քո մաշկի տակ, բամբասանքների վրա հիմնվելով սկսում են առաջինը քեզ վրա քար նետել, մոռանալով, որ իրենք էլ կին են, մայր են և այն դատով, որով իրենք են դատում այլ կանանց ավելիով են դատվելու»,- գրել է Անին: