Անջելինա Ջոլիի և ռեփեր Akala-ի սիրավեպի մասին խոսակցությունները չեն հանդարտվում արդեն մի քանի շաբաթ, սակայն դերասանուհին դժվար թե պատրաստ լինի լուրջ հարաբերությունների։ Նա չի կարողանում մոռանալ Բրեդ Փիթին:
Հայտնին բաց է տղամարդկանց հետ շփվելու համար, բայց հոգու խորքում նա դեռ վերապրում է իր ցավալի ամուսնալուծությունը՝ ըստ նրա շրջապատի: «Կա պատճառ, որ Անջելինան դեռ ամուրի է, և դա ոչ այն պատճառով, որ բավականաչափ տղամարդիկ չեն ցանկանում հանդիպել նրա հետ: Նա բոլորին հեռու է պահում, քանի որ վախենում է նորից այրվել, ինչպես Բրեդի հետ էր: Նա հեռացավ, և նա սառեց: Եթե նա չգտնի բուժվելու միջոց, նրանց թունավոր հարաբերությունների սպիները կարող են խանգարել նրան երբևէ առաջ շարժվել», – ասել է աղբյուրը In Touch Weekly-ին:
Ըստ ինսայդերի՝ մինչ Փիթին հանդիպելը Անջելինան անվախ է եղել և հեշտությամբ սիրահարվել է։ Հիմա ամեն ինչ լրիվ հակառակն է՝ դերասանուհին իրեն թույլ չի տալիս խոցելի լինել։ Տղամարդկանց նկատմամբ նրա վստահությունը կործանվել է այն ամենի պատճառով, ինչի միջով նա անցել է Բրեդի հետ: