Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով ֆիլմ է նկարահանել իր մասին

Ռեփեր Քանյե Ուեսթը  իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի հաղորդմամբ, նախագիծը ստեղծվել է վեց տարվա ընթացքում։

Ֆիլմում օգտագործվել են նախկինում չհրապարակված կադրեր և, ըստ նկարագրության, «խոստանում է ներկայացնել Յեի հանրային կերպարանափոխությունը» (Ուեսթը փոխել է իր անունը և դարձել Յե 2021 թվականին):

Համառոտ նկարագրության մեջ ասվում է. «Ֆիլմը ներկայացնում է Յեի վերելքը՝ դառնալով Ամերիկայի պատմության ամենահարուստ սևամորթ մարդը՝ միաժամանակ բացահայտելով, թե ինչու է գերաստղը վտանգի ենթարկել այն ամենը, ինչ կառուցել է հանուն ազատության»։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմի միջազգային վաճառքները կկազմակերպեն Goodfellas and Utopia-ն։ Նոյեմբերի 7-ին տեղի կունենա գովազդային տեսահոլովակի բացառիկ ցուցադրություն։

Աղբյուր` Panorama.am