Փի Դիդին բանտում է նշել 55-ամյակը

Հիփ-հոփի մագնատ Շոն «Դիդդի» Քոմբսը նշել է ծննդյան տարեդարձը։ Նոյեմբերի 4-ին նա դարձավ 55 տարեկան։

Ինչպես նշում է New York Post-ը, բանտում, որտեղ ռեկետի, սեռական շահագործման և այլ ծանր հանցագործությունների կասկածանքով կալանավորված ռեփերը սպասում է դատարանի որոշմանը, նրա համար տոնի առթիվ հատուկ ճաշացանկ են պատրաստել։ Նախաճաշին երաժշտին թույլատրվել է ուտել իր ընտրությամբ հացահատիկ, ինչպես նաև մատուցվել է միրգ և տորթ: Նրա ճաշը ներառում է մարինարա սոուսով մակարոնեղեն, կոլոլակ և բանջարեղենի աղցան, իսկ ընթրիքը ներառում է տապակած բրինձ հավով կամ տոֆու՝ սև լոբիով և գազարով։

Բացի այդ, Կոմբսը զանգ է ստացել իր յոթ երեխաներից։ Նրանք հոր համար ավանդական տոնական երգ են երգել. «Չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու բոլորիդ: Ես պարզապես ուզում եմ ասել, որ հպարտ եմ ձեզանով, հատկապես աղջիկներով», – ի պատասխան ասել է Դիդին: Զրույցի ընթացքում նա նաև ակնարկել է առաջիկա օրերին հանդիպելու մասին: