Մարգոտ Ռոբիին պապարացիները լուսանկարել են ամուսնու՝ Թոմ Աքերլիի և փոքրիկի հետ Կալիֆորնիայում զբոսնելիս։ Դերասանուհին ընտրել է ընդարձակ ջինսե կոմբինեզոն և ոտքերին կրել է բորդո գույնի բալետկաներ։
«Բարբիի» աստղը երջանիկ տեսք ուներ, երբ քայլում էր ամուսնու կողքին, ով քշում էր երեխայի մանկասայլակը։ Զույգը նկատել է, որ իրենց լուսանկարում են, բայց ոչ մի նշանակություն չեն տվել դրան։ Երիտասարդ ծնողներն իրենց դեմքերը փակել են արևային ակնոցներով, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավեն, հայտնում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Մարգոի և Թոմի երեխան ծնվել է երկու շաբաթ առաջ։ Արտիստի հղիության մասին հայտնի է դարձել հուլիսին։ Այնուհետև Ռոբբիին լուսանկարել էին կլորացած փորով։
Սիրահարներն ամուսնացել են 2016 թվականին՝ նրանց ծանոթությունից երեք տարի անց։ Արարողությունը տեղի է ունեցել Ավստրալիայում՝ նեղ շրջանակում։