Քեյթ Միդլթոնը վերադարձել է մարզումներին և կրող է մեկնել ճանապարհորդության

Բժիշկները Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնին թույլ են տվել վարել իր սովորական կենսակերպը։ Թագավորական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնը լրագրողներին ասել է, որ Քեյթ Միդլթոնը վերջապես կարող է անել այն, ինչ սիրում է։ Արքայազն Ուիլյամի կինը կրկին ակտիվորեն զբաղվում է սպորտով և շատ ժամանակ է անցկացնում հարազատների հետ։

«Որքան հասկանում եմ, Քեյթն իրեն շատ լավ է զգում։ Նա վերադարձել է մարզադահլիճ և անում է այն ամենը, ինչ ցանկանում էր անել»,- «Hello»-ի հաղորդմամբ, ասել է Ջոբսոնը:

Կենսագիրն ընդգծել է, որ մոտ ապագայում Միդլթոնն իսկապես ավելի ու ավելի հաճախ է հայտնվելու հանրության առաջ, և ավելին, շուտով կարող է մեկնել իր առաջին արտասահմանյան ճանապարհորդությունը քիմիաթերապիայից հետո։

«Նրանք նորից ճանապարհորդելու են, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի նրանք առնվազն մեկ շրջագայություն կանեն: Ամենայն հավանականությամբ, դա կլինի Կանադան կամ նույնիսկ Իտալիան»,- եզրափակել է նա։

Աղբյուր` Panorama.am