Լեո Մկրտչյանն ու Սոնա Եսայանը ներկայացրել են եվրատեսիլյան «Cosmic friend» նոր թրենդը

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ Լեոն ու պարուհի Սոնա Եսայանը ներկայացրել են  «Cosmic friend» երգի նոր թրենդային պարը: 

«Մանկական Եվրատեսիլի՝ «Cosmic friend» նոր թրենդը, ես և Լեոն համարում ենք սկսած: Նկարեք ու նշեք իմ, Լեոյի և Եվրատեսիլի էջերը»,- Ինստագրամի իր էջում գրել է Սոնան:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո: