Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել Եվրատեսիլ գնալ-չգնալու մասին խոսակցություններին:
Ձեզանից շատերը ինձ մինչ օրս գրում են Եվրատեսիլի թեմայով: Իհարհե շնորհակալ եմ, բայց կարծում եմ՝ այսօրվա Եվրատեսիլը իր ֆորմատով այնքան էլ իմը չէ:
Կար ժամանակ, երբ այնտեղ հնչում էին այսպիսի ֆանտաստիկ երգեր, որոնցից հենց սա տարիներ առաջ կատարել եմ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակներում»,- գրել է երգչուհին:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում: