69 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Թոնի Թոդը

69 տարեկան հասակում մահացել է դերասան Թոնի Թոդը, ով առավել հայտնի է Candyman սարսափ ֆիլմում  նկարահանվելուց հետո։  Ամերիկացի դերասանը մահացել է Լոս Անջելեսի իր տանը չորեքշաբթի գիշերը, ըստ BBC-ի։

Նա նկարահանվել է սարսափ սերիալի գլխավոր հերոսի՝ ուրվական Քենդիմենի դերում, որի ձեռքին կեռիկն է։ Թոդն առաջին անգամ նկարհանվել է ֆիլմում 1992 թվականին, ապա նաև 1995-ին և 1999-ին,  2021-ին։

Իր 40-ամյա կարիերայի ընթացքում Թոդը նաև նկարահանվել է հարյուրավոր ֆիլմերում,  հեռուստատեսային դրամաներում, այդ թվում «Տրանսֆորմերներ» և «Վերջնական նպատակակետ» ֆիլմերում:

Քենդիմենում Թոդի տիտղոսավոր կերպարը նկարիչ Դանիել Ռոբիթայլի ուրվականն է՝ սևամորթ տղամարդու, ով 19-րդ դարում սպանվել է: