Թեյլոր Սվիֆթը հերթական ռեկորդն է սահմանել։ Այս անգամ երգչուհին դարձել է Գրեմմի մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին կինը, որը յոթ անգամ առաջադրվել է «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Հաղորդում է Page Six-ը։
Դա ավելին է, քան Բարբրա Սթրեյզենդինը, ով առաջադրվել է վեց անգամ: Դա տեղի է ունեցել նրա նոր՝ The Tortured Poets Department ալբոմի հաջողության շնորհիվ, որը թողարկվեց ապրիլի 19-ին։ Ալբոմի վրա նա սկսեց աշխատել Eras շրջագայության ժամանակ։ «Հոգնած պոետներ, դահլիճում հանդիպեք ձեր գործընկերներին՝ մահացած բանաստեղծներին»,- սոցցանցերում գրել էր երգչուհին իր ալբոմի մասին։
Ի դեպ, Թեյլոր Սվիֆթի անձնական կյանքում ամեն ինչ բավականին թափանցիկ է և հասկանալի։ Այժմ նրա հարաբերությունները ֆուտբոլիստ Թրևիս Քելսեի հետ գնում են դեպի ամուսնություն, համենայն դեպս դրանում վստահ են տաբլոիդները։ Ինքը՝ երգչուհին, չի մեկնաբանում լուրերը։