Շոումեն Արամ Մելիքյանն ու կինը սկսում են նոր փոդքասթ

Դերասան, շոումեն Արամ Մելիքյանն ինստագրամյան հետևորդներին տեղեկացրել է, որ շուտով ինքն ու կինը՝ Լիլիթը պատրաստվում են սկսել քննարկումների շարք:

«Փորձելու ենք այն, ինչ մեր կյանքում տեղի է ունեցել, այդ փորձով կիսվել բոլորի հետ: Մենք ստեղծել ենք հարթակ, որը վստահաբար տվել է շատերին բարձր տրամադրություն և շատ ժպիտներ: Հիմա այս ամենի հետ ուզում ենք լինել նաև օգտակար:
Թեմաները կլինեն տարբեր, բայց բոլորին կմիավորի ընտանիքը»,- նշել են նրանք:

Փոդքասթի շրջանակներում կլինեն տարբեր հյուրեր, ովքեր սիրում են ընտանիքն ու գնահատում ընտանիքի արժեքները: