Եղիսաբեթ 2-րդի վերջին չամուսնացած թոռնուհին՝ Բեատրիսը վերջապես գտավ իր երջանկությունը:
Գեղեցկուհու նշանադրության շքեղ արարողությունը կատարվել է վերջերս: Բուքինգհեմյան պալատը պաշտոնական հայտարարություն է տարածել սոցիալական կայքերում Բեատրիսի և իտալացի միլիոնատեր Էդուարդո Մապելի Մոցիի միության մասին:
Բեատրիսի քույրը՝ արքայադուստր Եվգենիան, ում հարսանյաց հանդեսին էլ ծանոթացել է զույգը, հրապարակել է սիրահարների ջերմ ու ռոմանտիկ լուսանկարները: Գեղեցիկ լուսանկարներին կից արքայադուստրը նաև նշել է, որ 2020 թվականին տեղի կունենա Բեատրիսի և Էդուարդոյի հարսանյաց արարողությունը:
Սակայն գեղեցիկ զույգի նշանադրությունն ուրախության փոխարեն նոր անախորժություններ է պարգևել թագավորական ընտանիքին:
Եղիսաբեթ 2-րդը, իմանալով նրանց միջև սիրային կապի մասին, հայտնել է, որ դեմ է այդ միությանը:
Բանն այն է, որ Էդուարդոն Բեատրիսի հետ իր սիրավեպը սկսել է դեռ այն ժամանակ, երբ նշանադրված էր ճարտարապետ Դարա Հուանգի հետ, ում հետ դաստիարակում էր իրենց համատեղ 2-ամյա որդուն: Դարան ամուսնու և արքայադստեր կապի մասին իմացել է զանգվածային լրատվամիջոցներից և հեռացել է Էդուարդից:
Սակայն թագուհու արգելքը ամենևին չի տխրեցրել Բեատրիսին. չէ՞ որ նա թագաժառանգ չէ և թույլտվության կարիք չունի: