Հոյակապ ելույթ. Լազարևը՝ ռուսական հեռուստաշոուի ժյուրիին կախարդած Ֆլորա Բիչախչյանի մասին

RUSSIA, MOSCOW - MAY 22, 2024: Singer Sergey Lazarev attends the 13th RU.TV Channel music awards ceremony at Irina Viner-Usmanova Gymnastics Palace. Alexander Shcherbak/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ïåâåö Ñåðãåé Ëàçàðåâ íà XIII Ðóññêîé ìóçûêàëüíîé ïðåìèè òåëåêàíàëà RU.TV â Äâîðöå ãèìíàñòèêè Èðèíû Âèíåð –Óñìàíîâîé. Àëåêñàíäð Ùåðáàê/ÒÀÑÑ

Երգչուհի Ֆլորա Բիչախչյանը «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուի 5–րդ եթերաշրջանի ժյուրիի կողմից առավելագույն 100 միավոր է ստացել և անցել է կիսաեզրափակիչ փուլ՝ կատարելով 2000-ականների «Free from desire» հիթը։

Սակայն երկրորդ ելույթից հետո ջազային երգչուհին 97 միավոր ստացավ՝ մրցակցին զիջելով տեղը կիսաեզրափակչում։ Բայց նրա տպավորիչ ելույթից հետո «հարյուրյակի» առաջնորդ Սերգեյ Լազարևը օգտվեց երգչուհուն կիսաեզրափակիչ անցկացնելու իր իրավունքից։

«Ֆլոյի երկրորդ ելույթը բաթլի ժամանակ և 97 միավոր։ Հոյակա՜պ ելույթ ունեցավ։ Բայց նորից 3 ձայն չհերիքեց կիսաեզրափակիչ անցնելու համար․․․ և հիմա ինչպե՞ս վարվեմ, ասեք։ Արդար կլինի՞ այսպիսի անհատականությունները բաց թողնել և հանդիսատեսին ու հարյուրյակին զրկել հաջորդ եթերների ժամանակ այսպիսի վառ ելույթներից։ Կարծում եմ` ոչ։ Կարող եք ինձ ատել, դատապարտել, հայհոյել, բայց ես մեր մասնակիցների գլխավոր փաստաբանն եմ։ Եվ հետո ես գիտեմ, որ իմ յուրաքանչյուր այսպիսի որոշումը լրացուցիչ եթերների հնարավորություն է տալիս երիտասարդ արտիստներին դաշնային ալիքով, ամբողջ երկրով մեկ։ Դա նրանց համար շատ կարևոր է։ Այդ պատճառով էլ օգտվեցի ընտրական փուլերից հետո մասնակիցներ ավելացնելու իմ իրավունքից և Ֆլորային անցկացրի կիսաեզրափակիչ»,-գրել է Սերգեյ Լազարևը Instagram-ի իր էջում։