Փարիզում թալանել են Louis Vuitton բուտիկը

Փարիզում անհայտ անձինք թալանել են Louis Vuitton բուտիկը՝ մեքենայով մխրճվելով խանութի ցուցափեղկի մեջ։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը Լատինական թաղամասի Սեն Ժերմեն բուլվարում գտնվող բուտիկում։

«Հանցագործները մեքենան մխրճվել են ցուցափեղկի մեջ և նույն մեքենայով հեռացել գողացված ավարով»,-հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը։

Հաղորդվում է, որ մեքենայում մի քանի մարդ է եղել։ Նրանք փախել են հանցագործության վայրից, իսկ ոստիկաններին դեռ չի հաջողվել բռնել նրանց։ Վնասի չափը պարզված չէ։

Սեպտեմբերի վերջին նույն բուտիկն արդեն թալանվել էր։ Հարձակվողները կոտրել էին դուռը և ջարդել ցուցափեղկը՝ դուրս գալով հարյուրավոր գողացված իրերով։

Աղբյուր` Panorama.am