Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Բեյոնսեն, և նրա մշակութային ժառանգությունը հաջորդ տարի կդառնան հեղինակավոր Յեյլի համալսարանի նոր դասընթացի թեման: Այս մասին գրում է Associated Press-ը:
Դասընթացը, որը կկոչվի «Բեյոնսեն կերտում է պատմություն. սև արմատական ավանդույթ, մշակույթ, տեսություն և քաղաքականություն երաժշտության միջոցով» (Beyoncé Makes History: Black Radical Tradition, Culture, Theory & Politics Through Music), կկենտրոնանա երգչուհու 2013 թվականի Beyonce ալբոմից մինչև այս տարվա Cowboy Carter ալբոմի ժամանակաշրջանի ուսումնասիրության վրա։ Մասնավորապես կուսումնասիրվի՝ ինչպես է աշխարհահռչակ երգչուհին և ձեռներեցը գեներացրել իրազեկվածություն և ներգրավվածություն սոցիալական և քաղաքական գաղափարախոսություններում, նկատում է աղբյուրը:
Բեյոնսեն առաջին աստղը չէ, որը բուհում դասընթացի թեմա է դարձել: Օրինակ՝ քոլեջներում և համալսարաններում դասընթացներ են անցկացվել երգիչ և երգահան Բոբ Դիլանի, երգչուհի Թեյլոր Սվիֆթի վերաբերյալ: