Անջելինա Ջոլին փոխել է մազերի գույնը

NEW YORK, NY - SEPTEMBER 14: Actress and Special Envoy to the United Nations High Commissioner for Refugees Angelina Jolie visits The United Nations on September 14, 2017 in New York City. (Photo by Michael Loccisano/Getty Images)

Անջելինա Ջոլիին չի կարելի չնկատել: Դերասանուհուն բռնացրել են պապարացիները Նյու Յորքում Ամերիկայի ռեժիսորների գիլդիայից դուրս գալիս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

49-ամյա օսկարակիր դերասանուհին իր էլեգանտ սև թավշյա զգեստը համադրել է բաց շագանակագույն թրենչ-վերարկուի հետ: Ջոլին նաև նոր սանրվածք է ներկայացրել՝ իր մուգ խոպոպները փոխելով ավելի մեղմ ավազոտ շիկահեր երանգով: Նա տեսքն ամբողջացրել է սև բարձրակրունկներով և մինիմալ դիմահարդարմամբ և վառ կարմիր շրթներկով։

Ի դեպ, Անջելինա Ջոլին շարունակում է հրապարակայնորեն կարգավորել հարաբերությունները Բրեդ Փիթի հետ։ Նախկինում տաբլոիդները հայտնել էին, որ դերասանուհին ահռելի գումար է ստացել գինեգործության իր բաժնեմասի վաճառքի համար, որը կիսել է նախկին ամուսնու հետ։ Ինքը՝ հոլիվուդյան աստղը, ոչ մի կերպ չի մեկնաբանում այս լուրերը։