«Մեծացել ես, գեշացել ես, պառավել ես»․ Արմինկան տեղն է դրել չարախոսներին

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում և խոսել իր մտահոգությունների ու չարախոսների ավել-պակաս արված քննադատությունների մասին։ Ոնց երևում է երգչուհուն շատ են ընկճել, որ բանը սրան է հասել։

«Մեծացել ես, գեշացել ես, պառավել ես… Իսկ ես երբեք չեմ ձգտում լինել «կատարյալ», ես իրական մարդ եմ, ոչ թե՝ մոմե դեմքով #ITGIRL:  Այո, ես մեծանում եմ՝ շատ հանգիստ ընդունելով այդ փաստը: Ես ներդաշնակ եմ իմ տարիքի հետ: 46 տարեկանում դեմքիս վրա չունեմ ոչ մի գրամ ֆիլլեր: Ես 19 տարեկանից բեմում եմ, հետևաբար, հաճախ լինում եմ շպարով: Ես չունեմ կատարյալ մաշկ ու մարմին, բայց դա ինձ չի խանգարում ապրել լիարժեք կյանքով և ուրախանալ ամենաչնչին բաների համար: Ինչևէ, այս նկարի վրա չկա ոչ մի ֆիլտր, միայն բնական լույս»,- գրել է Արմինկան լուսանկարի մեկնաբանության դաշտում։