Առնոլդ Շվարցենեգերի դուստրը՝ Քեթրինը, երրորդ անգամ մայր է դարձել։ Նա տղա է ունեցել։
Այս մասին սոցցանցերում հայտնել են դերասանուհին ամուսնու՝ Քրիս Պրատի հետ։ Երեխան լույս աշխարհ է եկել նոյեմբերի 8-ին, սակայն մի քանի օր շարունակ գաղտնի են պահել ուրախալի լուրը։
«Մենք ուրախ ենք տեղեկացնել մեր որդու՝ Ֆորդ Ֆիցջերալդ Շվարցենեգեր Պրատի ծննդյան մասին: Մայրիկն ու երեխան իրենց լավ են զգում, և Ֆորդի քույրերն ու եղբայրները ոգևորված են նրա ժամանումով: Մենք մեզ օրհնված և երախտապարտ ենք զգում: Սիրով՝ Քեթրին և Քրիս»,- ասել է զույգը սոցցանցերում համատեղ հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Քրիսն ու Քեթրինն ամուսնացել են 2019 թվականին, ունեն դուստրեր՝ երեք տարեկան Լիլան և երկու տարեկան Էլոիզը։