«Ես 13 տարեկան էի, տատիկիս հետ փողոցում ռելե էինք վաճառում». Ելենա Արշակյանը՝ դժվար մանկության մասին

«Իմ մանկությունը, ինչպես բոլորինը 90-ականներին, այդքան էլ լավ պայմաններում չի անցել: Սովը, ոջլոտ մազերը, դպրոցի կաթը, պեչենիները, վառարանը… 90-ականների սերունդն անցել է այդ ամենի միջով, միայն ես չէի:

Մի բան էր ինձ այդ սերնդից բաժանում: Սպանդարյան-կայարան թաղամասում, որտեղ մենք ապրում էինք, տրանսպորտ չկար:

Իմ դպրոցը 6-7 կմ հեռու էր մեր բնակվելու վայրից ու մենք ոտքով էինք գնում: Չեմ ուզում շատ բաներ հիշել, բայց երբեմն ցելոֆան էինք փաթաթում կոշիկների մեջ, որ մեր ոտքերը չթրջվեն:

Բավական բարդ էր, ու բարդ ժամանակներն են մեզ ստիպում դառնալ այն, ինչ մենք այսօր կանք: Դրա շնորհիվ է, որ ես գնահատում եմ իմ ամեն կտոր հացը, որովհետև ժամանակին ես այդ մի կտոր հացը չեմ ունեցել, որ ուտեմ»,- «LIFEROOM» հաղորդման շրջանակներում պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված.

«Ես դեռահաս աղջիկ էի՝ 13 տարեկան, տատիկիս հետ փողոցներում ռելե էինք վաճառում: Ինձ մոտ ուրախ էմոցիաներ էին, երբ մենք ինչ-որ գումարով վերադառնում էինք տուն:

Երբեք չեմ չարացել, հստակ գիտակցել եմ, որ ոչինչ, այսօր կգնամ ծակ կոշիկներով, վաղը լավ կլինի: Ազնիվ խոսք, երբեք չեմ չարացել: Միայն բարկացել ու նեղվել եմ այն ժամանակ, երբ մայրս վաճառեց իր և հորս ամուսնական մատանին, որ մեր պարապմունքի գումարը վճարի:

Հետո, մայրիկիս ծննդյան օրը երեխաներով նրան նվիրեցինք այդ հին, գյումրվա մատանիից»,- անկեղծացել է Ելենա Արշակյանը: