Բլոգեր Էվիկը Թայլանդ այցից լուսանկարներ է հրապարակել

Բլոգեր Էվելինա Խանոյանը (Էվիկը) Թայլանդում է։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջում:

Բլոգերը Թայլանդից լուսանկարների շարք է հրապարակել, որին կից գրել է․

«Էնքա՜ն բարի են մարդիկ Թայլանդում, այսօր այնքան կոմպլիմենտներ եմ ստացել, զարմացել էի։ Բոլորը ժպտում են, շատ բարեհամբույր են, նույնիսկ եթե լեզուն չգիտես, սիրով փորձում են բացատրել, և ոչ մի նեգատիվ էմոցիա չի առաջանում: Այնքան դրական լիցքեր եմ ստացել, ականջից ականջ ժպտալով ման եմ գալիս»: