Սիրող հայր Կրիշտիանու Ռոնալդուն նշել է դստեր՝ Ալանայի ծննդյան տարեդարձը։ Աղջիկը դարձավ յոթ տարեկան։
Ի պատիվ այս իրադարձության՝ Ռոնալդուն սելֆի է արել աղջկա հետ, ով, ի դեպ, շատ նման է նրան։ 39-ամյա ֆուտբոլային լեգենդը սոցցանցում իր 642 միլիոն հետևորդների հետ կիսվել է իր ուրախությամբ։ Նա լուսանկարն ուղեկցել է իսպաներեն մակագրությամբ. «Իմ արքայադուստրը 7 տարեկան է։ Ծնունդդ շնորհավոր, իմ սեր:
Կրիշտիանու Ռոնալդուն և նրա սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը հանդիպել են 2016թ.: Երկու տարի անց զույգը հայտարարեց նշանադրության մասին։ Նրանք ունեն ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան, և երեք երեխա՝ ծնված փոխնակ մայրերից՝ Կրիշտիանու կրտսերը, Եվան և Մատեոն։ 2022 թվականի գարնանը Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինան երկվորյակներ են լույս աշխարհ բերել։ Ավելի ուշ ֆուտբոլիստը հայտնել է ողբերգական լուրը՝ տղան մահացել է ծննդաբերության ժամանակ։