2024 թվականի ամենասեքսուալ տղամարդը

Հայտնի դերասան Ջոն Կրասինսկին People-ի կողմից ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդ: 45-ամյա արտիստը հանրությանը հայտնի է «Օֆիս» հեռուստասերիալից և «Հանգիստ տեղ» ֆիլմից։

Կրասինսկին նկարահանվել է ամսագրի հատուկ համարի շապիկի համար և պատմել, թե ինչպես է արձագանքել իրեն նման բարձր կոչման արժանանալու լուրերին։ Ջոնը նշել է, որ անմիջապես չի հավատացել իր հաղթանակին ու որոշել է, որ կատակում են իր հետ։

«Երևի ուզում էին ինձ հետ կատակել։ Ես չէի արթնանում մտածելով, որ պատրաստվում եմ դառնալ ամենասեքսուալ տղամարդը: Եվ, այնուամենայնիվ, դա եղավ։ Դուք, ընկերներ, ինձ համար իսկապես բարձրացրել եք նշաձողը»,- People-ին ասել է դերասանը:

Աղբյուր` Panorama.am