Armlur.am-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում:
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հոգեբուժարանում» սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին:
Նշենք նաև, որ մահացածի ծնողները, ինչպես նաև դերասանուհի քույրը՝ Շուշաննա Թովմասյանը, ըստ տեղեկությունների, գտնվում են ԱՄՆ-ում, իսկ մայրը, տեղեկանալով ողբերգական դեպքի մասին, վերադառնում է Հայաստան:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին քրեական ոստիկանները՝ Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվում ոստիկանության Նուբարաշենի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։Դեպքի վայրում քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը 37-ամյա Արման Թովմասյանն է։