«Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը (տեսանյութ)

«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում այս տարի հաղթող է ճանաչվել 21-ամյա դանիացի պարուհի ու ձեռներեց Վիկտորյա Կյոր Թեյլվիգը։ Նա դարձել է պատմության մեջ առաջին դանիացի կինը, որին հաջողվել է առաջ անցնել 126 մասնակիցներից ու հաղթել։

Առաջին «Վիցե միսս է» դարձել Նիգերիայի ներկայացուցիչ Չիդիմմա Ադետշինան։ Երկրորդ տեղը զբաղեցրել Է Մեքսիկան ներկայացնող Մարիա Ֆերնանդո Բելտրանը։ Երրորդ տեղում Սուխատի Չուանգսրին է՝ Թաիլանդից, նրան հաջորդում է Վենեսուելան ներկայացնող Իլեանա Մարկեսը:

Մրցույթն անցկացվել է Մեխիկոյում։ 72-ամյա պատմության մեջ առաջին անգամ «Միսս Տիեզերք» մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել 28-ից բարձր տարիքի կանայք։ Մալթան ներկայացնող Բեատրիս Հոյան դարձել է 40 տարեկան առաջին և միակ կինը, ով դուրս է եկել մեծ եզրափակիչ: Նշենք, որ «Միսս Տիեզերք»-ը վերացրել է նաև ամուսնացած կանանց, հղի կամ մայրացած կանանց մասնակցության երկարամյա արգելքը: