2-ի փոխարեն 6 մասնակից. Ֆլորա Բիչախչյանը «Ну-ка, все вместе»-ի եզրափակչում է (տեսանյութ)

Մոսկվաբնակ 27-ամյա Ֆլորա Բիչախչյանը հիանալի ելույթ է ունեցել ռուսական «Ну-ка, все вместе» մրցույթի ժամանակ:Նրա օգտին քվեարկել է 100 ժյուրիի անդամից 98-ը։

«Սա այսօր բեմում արտիստի տեսանկյունից ամենապրոֆեսիոնալ ներկայացումներից մեկն է։

Հենց սրա համար է հեռուստադիտողը համերգի գնում՝ էմոցիաներ ստանալու համար», –  Ֆլորա Բիչախչյանի երգելուց հետո այսպես է մեկնաբանել Սերգեյ Լազարևը:

Մրցույթի վերջում եզրափակիչ պետք էր անցնել 2 մասնակից, բայց Սերգեյ Լազարևի և Նիկոլայ Բասկովի որոշման արդյունքում 6 մասնակից անցավ եզրափակիչ փուլ:

Հիշեցնենք, որ եզրափակչի համար հաջորդ թողարկման ժամանակ կերգեն Էլեն Բադալյանը և Գայանա Խաչատրյանը: