Քեռի Ջիվանը ծիրանափողը հայտնի դարձրեց ողջ աշխարհում. Դմիտրի Դիբրով

«Անտրոպոլոգիա» պոդքասթի՝ նոյեմբերի 14-ի թողարկման ժամանակ հաղորդավար Դմիտրի Դիբրովը հյուրընկալել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռանը՝ Ջիվան Գասպարյանին։

Նա գաղտնիք է բացել, թե ինչպես է հրաժարվել դեղագործ դառնալու մտքից, ուսումից ու սկսել սովորել պապիկի հմտությունները։ Ջիվան կրտսերը պոդքասթի ընթացքում կատարել է այն ստեղծագործությունները, որոնք նվագել է պապիկի հետ։ Երաժիշտը ցույց է տվել, թե ինչքան իդեալական է դուդուկը տեղավորվում ջազային երաժշտության աշխարհում։ Նա նաև մի քանի հայկական գործեր է կատարել։

Իմանալով, որ Ջիվան կրտսերի դուդուկն պապիկի ձեռքի աշխատանքն է, Դիբրովն ասել է.
«Ի վերջո, քեռի Ջիվանը նաև դուդուկների պատրաստման մեծ վարպետ էր։ Նա ամբողջ աշխարհին հայտնի դարձրեց ծիրանափողը. դուրս է բերել գերեզմանոցից՝ Մեծ թատրոնի դահլիճ, տարել է կոնսերվատորիա, մարզադաշտեր, մեծ կինո, Հոլիվուդ»։

Աղբյուր` Panorama.am