Պրոդյուսերները Դեմի Մուրին հորդորել են նիհարել նկարահանումների համար

Ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել Դեմի Մուրը պատմել է նկարահանումների համար նիհարելու պրոդյուսերների խնդրանքների մասին։ Համապատասխան հարցազրույցը հրապարակում է Elle-ը։

Նա խոստովանել է, որ նկարահանող խմբի քննադատության պատճառով բազմիցս դիմել է արտաքինի փոփոխությունների։

«Երիտասարդ տարիներին ես շատ տառապանքների միջով եմ անցել։ Կատարյալ օրինակ էր, երբ ինձ մի քանի անգամ կոչ արեցին նիհարել: Պրոդյուսերն ինձ մի կողմ տարավ, և դա շատ անհարմար և նվաստացուցիչ էր»,- tv.mail.ru-ի հաղորդմամբ, կիսվել է նա իր հիշողություններով:

Նրա խոսքով, այդ ժամանակահատվածում նրա մոտ առաջացել է սնման խանգարում։ Բացի այդ, նա իր մարմինը մշտապես ենթարկում էր ինտենսիվ ֆիզիկական ակտիվության։

Աղբյուր` Panorama.am