«Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան

«Ովքեր Նանուլին չեն ճանաչում ու իրեն գիտեմ միայն տեսահոլովակներով, բոլորի ռեակցիաները սկզբում ուրիշ է: Սպասում են, որ մի շփացած աղջիկ է գալու, շատ ինքնավստահ մեկը և այլն:

Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում:

Մեր ընտանիքում դա գլխավոր կետերից մեկն է, որ մարդ պետք է լինի համեստ: Դու չպետք է խոսես քո մասին, քո մասին պետք է խոսեն: Դա մեր կարգախոսն է: Դա նաև իմ պահանջկոտության ու խստության արդյունքն է: Ինձ հետ էլ են այդպես եղել: Ես տղայիս հանդեպ էլ եմ այդպես»,- «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում պատմել է պարուհի Վիկա Մարտիրոսյանը: Հայտնում է Tert.am-ը:

Խոսելով ընկերության մասին՝ նա նշել է, որ երբեք չի կարող շփվել այնպիսի մարդու հետ, ով իր հետ ընկերություն է անում ինչ-որ մի բանի համար:  

«Ես երբեք չեմ շփվում ոչ մեկի հետ շահի համար, ինձ համար ընկերը պետք է լինի այն մարդն, ով իմ տուն կմտնի, հաց կուտի: Ես շատ բաց եմ, շատ թափանցիկ մարդ եմ ու երբեմն մտածում եմ, որ դա սխալ է:

Կյանքը շատ բարդ է դարձել: Մարդկանց տեսակները փոխվել են: Վերջերս այնպիսի դեպքեր են եղել, ինձ ասում են, զարմանում եմ, որ դեռ զարմանում ես»,- նշել է Վիկա Մարտիրոսյանը: