«Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք:
Կյանքի ընկեր գտնելու համար պետք է հաշվի առնես նրա ունակությունները: Ես իմ կողքին ունեմ մի մարդ, ում հետ կարող եմ կիսվել նաև ստեղծագործական առումով, ինչը շատ կարևոր է: Մենք հասկանում ենք իրար կես բառից:
Կինս քանոնահարուհի է ու շատ լավ հասկանում է ինձ: Շատ լավ կարողանում է կիսել իմ մտքերը, հանդարտեցնել ինձ, եթե ես բողոքի գիրքն առած գալիս եմ: Սա շատ կարևոր է:
Այս տարիների ընթացքում, որ չեմ ամուսնացել, չեմ գտել այդ մեկին, ով ուղղակի կին չպիտի լինի իմ կողքին, ճաշ պատրաստի, լվացք անի: Ես այդպիսի կին չեմ ուզում, չեմ էլ ուզել երբեք: Դա իհարկե, պետք է, բայց դրա հետ մեկտեղ պետք է լինի խելք, ուղեղ, կանացիություն, կանացի հմտություններ ու ինձ հասկանալու կարողություն, ինչը ունի իմ Հրաչուկը՝ իմ գտնված երազը»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը: