Երիտասարդ մայրիկ Հեյլի Բիբերը հաջողությամբ և բավականին արագ վերականգնվեց երեխայի ծնվելուց հետո։ 27-ամյա մոդելը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի իր մարմինը ծննդաբերությունից երեք ամիս անց։
Պոդիումի աստղը ժանյակավոր տոպով և ջինսով լուսանկար է հրապարակել, որը լրացրել է կարճ մուշտակով։ Նշենք, որ Բիբերը գրեթե ոչ մի մեկնաբանություն չի տալիս որդուն դաստիարակելու մասին։ Նույնիսկ երեխայի ծնվելուց հետո իր առաջին հարցազրույցում աղջիկը խոսել է իր աշխատանքի՝ Rhode ապրանքանիշի մասին: Բայց Հեյլին միայն կիսվել է Բիբեր կրտսերի հետ լուսանկարով, թեև թաքցրել է դեմքը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հեյլին և Ջասթին Բիբերը նշել են ամուսնության վեցերորդ տարեդարձը։ Նրանց միասին գտնվելու ընթացքում համացանցում տարբեր լուրեր էին պտտվում, այդ թվում՝ ամուսինները ամուսնալուծության եզրին են։ Բայց, բարեբախտաբար, հետո պարզվեց, որ իրականում զույգը պատրաստվում էր ծնող դառնալ։ Մայիսի 9-ին մոդելը սոցցանցերում պաշտոնապես հայտարարեց իր հղիության մասին՝ ֆոտոշարքով։ Իսկ օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ զույգը որդի է ունեցել, ում անվանել են Ջեք Բլյուզ։